Բաժիններ՝

2024 թ․ առաջին կիսամյակում բացահայտել է անշարժ գույքի ապօրինի վարձակալության մի քանի տասնյակ դեպք

2024 թվականի առաջին կիսամյակում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից  կատարվել է այցելություն Երևանի և մարզերի շուրջ 300 հասցեներում։ 

Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, մի քանի տասնյակ դեպքերով ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, բացահայտված անշարժ գույքի ապօրինի վարձակալության դեպքերի մասով կազմվել են արձանագրություններ, որոնք ուղարկվել ՊԵԿ իրավաբանական վարչություն։ Հնարավոր վարչական ակտերի ընդհանուր գումարը կազմում է 11 մլն 691 հազար դրամ։ 

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում սահմանված կարգով (ՀՀ ՊԵԿ նախագահի 01.12.2023 թ. թիվ 1263-Ն հրաման) 18 932 քաղաքացու կողմից հարկային մարմին է ներկայացվել անշարժ գույքի վարձակալության 28 238 հայտարարություն, իսկ օգոստոսի 28-ի դրությամբ ներկայացվել է անշարժ գույքի վարձակալության 35 557 հայտարարություն՝ 22 055 քաղաքացու կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս