Բաժիններ՝

Թուրքիայում ձերբակալել են ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ կասկածվող 119 անձի

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ կասկածվող 119 անձի: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

«119 կասկածյալ է ձերբակալվել 23 նահանգներում «Գուրզ-10» գործողության արդյունքում, որն իրականացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ վերջին հինգ օրերի ընթացքում», – գրել է նախարարը X սոցիալական ցանցում։

Գործողությունն իրականացվել է Անկարայում, Ստամբուլում, Ադանայում, Անթալիայում, Բիթլիսում, Հաթայում, Իզմիրում և այլ նահանգներում։

Երլիքայան ավելի վաղ հայտնել էր ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում շուրջ 3500 կասկածյալի ձերբակալության մասին։ Նմանատիպ գործողությունները Թուրքիայում անցկացվում են պարբերաբար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս