Հրդեհ՝ Երևանում․ այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը
Օգոստոսի 29-ին, ժամը 19։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Քանաքեռ» կայարանի մոտակայքում գտնվող քարե շինության տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։27-ին, մարվել՝ 19։47-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ)։