Հայաստանում առաջին անգամ կանցկացվի իր մասշտաբով եզակի «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը

ԱԳՆ նախաձեռնությամբ 2024թ. սեպտեմբերի 9-ից 11-ը «Seven Visions» (Դվին) համալիրում (Պարոնյան 40) առաջին անգամ կանցկացվի իր մասշտաբով եզակի «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որին մասնակցելու են աշխարհի տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ և այլ հյուրեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Լուսաբանման ենթակա պաշտոնական հատվածը մեկնարկելու է սեպտեմբերի 10-ին, ուստի լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք մինչև սեպտեմբերի 5-ը գրանցվել հետևյալ հղմամբ:

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին կարելի է հետևել «Դվին» համալիրում գործող մամուլի կենտրոնում` ուղիղ հեռարձակմամբ:

Մամուլի կենտրոնը հագեցած է տեսաձայնային սարքերով (video box, audio box), որոնք լրագրողներին հնարավորություն կտան հետևել համաժողովի ընթացքին և ունենալ բարձր որակի կադրեր և ձայն: Վերոնշյալ սարքավորումներին միանալու համար խնդրում ենք ձեզ հետ ունենալ անհրաժեշտ տեխնիկական պարագաներ՝ լարեր և այլ սարքավորումներ:

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է: Նախապես գրանցվելու պարագայում լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարցազրույցներ անցկացնել միջոցառման մասնակիցների հետ: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք հետևել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի սոցիալական հարթակներին:

Տեսանյութեր

Լրահոս