Բաժիններ՝

Գոռ Խաչատրյանը և Մարի Ղազարյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիրներ

Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ էին մեր երիտասարդ հրաձիգները։

Այս մասին հայտնում են Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայից։

«10մ վազող թիրախ մրցաձևի երիտասարդ տղաների պայքարում բրոնզե մեդալակիր դարձավ Գոռ Խաչատրյանը։ Մեր մարզիկը 567 միավոր արդյունքով առաջին հորիզոնականով անցավ կիսաեզրափակիչ։

Կիսաեզրափակչում Խաչատրյանը 2:6 հաշվով պարտվեց, իսկ արդեն բրոնզե եզրափակչում 6:3 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցչին։

Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյանը 519 միավոր արդյունքով, 4-րդ տեղով դուրս եկավ կիսաեզրափակիչ և բարելավելով արդյունքը կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին։

Ղազարյանը կիսաեզրափակչում 6:8 հաշվով պարտվեց ,իսկ բրոնզե մեդալի համար եզրափակչում 7:5 հաշվով հաղթեց ուկրաինացի մրցակցին»,-ասված է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031