Ֆինլանդիան Ուկրաինային թույլատրել է Ռուսաստանին հարվածել արևմտյան զենքով
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Կիևը կարող է Արևմուտքի կողմից փոխանցված զենքն օգտագործել Ռուսաստանի տարածքում պաշտպանական նպատակներով։ Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
«Եթե ուղղակիորեն պատասխանենք առաջին հարցին, ապա այո, կարող է», – ասել է նա՝ ի պատասխան լրագրողի հարցին՝ արդյոք Կիևը կարող է օգտագործել Արևմուտքի կողմից փոխանցված զենքը Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար։
Նրա խոսքով՝ Ֆինլանդիան սահմանափակումներ չի դրել, թե Ուկրաինան ինչպես է վարվելու իրեն փոխանցված զենքի հետ, եթե այն օգտագործվի պաշտպանական նպատակներով, և եթե դա համապատասխանի միջազգային իրավունքին։
Ռուսաստանը կարծում է, որ զենքի մատակարարումներն Ուկրաինային խանգարում են հակամարտության կարգավորմանը