Կամուֆլյաժներով, մեծ ջանդակներով մարդիկ դարձել են թելադրող. դրանցից մեկն էլ Հրազդանում է. Սրբազան

Այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն անդրադարձավ Հայաստանին վերաբերող մի շարք խնդիրների, այդ թվում՝ Զինված ուժերում բարեփոխումներին, որը,Սրբազանի խոսքով՝ պետք է լինի խորքային, բոլոր խնդիրների լուծմանը միտված։

«Անհրաժեշտ է անվտանգության հիմնարար, ներքին բաղադրիչի, ՀՀ զինված ուժերի վերականգնումը, որը ներառում է բանակի արդիականացում, կրթական ծրագրեր՝ մինչև նորագույն սպառազինությունների ձեռքբերում, ՀՀ ԶՈւ պատշաճ ֆինանսավորում։ Ամենացավոտ հարցը սպայի հեղինակության հարցն է, որը ոչ միայն զրոյացրել են, այլ ուղղակի ոչնչացրել են»,-իր խոսքում նշեց Բագրատ սրբազանը։

Ըստ նրա, այդ բարեփոխումների շրջանակներում պետք է Զինված ուժերում լինի կոռուպցիայի դեմ հետևողական պայքար։

«Պետության ուշադրության և իրական գործուն հոգածության կենտրոնում պետք է լինեն ռազմական գործողություններին մասնակցած, հայրենիքի համար կյանքն ու առողջությունը նվիրաբերած զինծառայողներն ու նրանց ընտանիքները։ Սա ամենակարևոր խնդիրն է, որ իրական մարդիկ դարձել են մուրացկաններ լայն իմաստով, իսկ իմիտացիոն դաշտում, շատ հաճախ էլ՝կամուֆլյաժներով, ոմանք էլ՝ մեծ-մեծ ջանդակներով ուղղակիորեն այսօր դարձել են թելադրող։ Դրանցից մեկը Հրազդանում է և մնացածն էլ՝ հետը։ Գնացեք տեսեք, թե ինչ կալվածքներ ունի Հրազդանում, Հրազդանի շուրջ, դեպի Աղվերան գնացող ճանապարհին»,-հայտարարեց Բագրատ սրբազանը՝ կոնկրետ նկարագրելով ՔՊ-ական դարձած կարկառուն Սասուն Միքայելյանին:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս