Բաժիններ՝

Լիբիայի արևելքում դադարեցվել է նավթի արդյունահանումն ու արտահանումը

Լիբիայի արևելյան մասում գործող կառավարությունը հայտարարել է նավթի արդյունահանման և իր կողմից վերահսկվող տարածքից դրա արտահանման ամբողջական դադարեցման մասին:

Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։Ըստ կառավարության հայտարարության՝ «ֆորս մաժորը» տարածվում է բոլոր հանքավայրերի, տերմինալների և նավթային ենթակառուցվածքի օբյեկտների վրա։

Այս հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը բարձրացել է 3 %-ով՝ գերազանցելով մեկ բարելի դիմաց 81 դոլարը։Արդյունահանումը դադարեցնելու որոշումն ընդունվել է Լիբիայի արևմուտքում իշխող, միջազգայնորեն ճանաչված կառավարության հետ դիմակայության ֆոնին։ Հակասությունները վերաբերում են Լիբիայի կենտրոնական բանկի ղեկավարությանը։ Ավելի վաղ արևմտյան կառավարությունը հայտարարել էր Կենտրոնական բանկի ղեկավար Սադիկ ալ Քաբիրի պաշտոնաթողության մասին, որը հրաժարվել էր լքել իր զբաղեցրած պաշտոնը։

Հուլիսին Լիբիան օրական արդյունահանել է շուրջ 1,15 մլն բարել նավթ։ Այդ ժամանակվանից արդյունահանումը դադարեցվել է երկրի ամենամեծ «Շարարա» հանքավայրում, որն արտադրում է օրական գրեթե 270 հազար բարել: Լիբիայի արևելքում են գտնվում երկրի նավթի պաշարների հիմնական մասը և արտահանման չորս տերմինալները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս