Ռուս զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա շարունակ աճում է
                                    Ռուսական զբոսաշրջային հոսքը դեպի Թուրքիա 2024 թվականի առաջին վեց ամսում աճել է 2,8 տոկոսով, աճը շարունակվել է նաև օգոստոսին: Այս մասին ՌԻԱ-ին հայտնել է Թուրքիայի զբոսաշրջային գործակալությունների ասոցիացիայի ղեկավար Ֆիրուզ Բաղլիկայան։
Օգոստոսի 13-ին թուրքական Vatan (Հայրենիք) կուսակցության փոխնախագահ Հաքան Թոփքուրուլուն ասել է, որ ռուս զբոսաշրջիկները շարունակում են գալ Թուրքիա՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցների ճնշմանը։ Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկներն այս տարի զբաղեցնում են 10-րդ տեղը երկիր այցելուների թվով:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    