Եմենի ափերի մոտ հրետակոծությունից հետո հունական տանկերն այրվել է
Կարմիր ծովում՝ Եմենի Հոդեյդա նավահանգստի մոտակայքում գտնվող հունական տանկերում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այս մասին օգոստոսի 21-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գրասենյակը (UKMTO)։Բրիտանական գերատեսչության տվյալներով՝ տանկերի վրա չորս անգամ կրակ է բացվել։
Ըստ աղբյուրի՝ Հունաստանի Առևտրային նավատորմի նախարարությունից պարզաբանել են, որ խոսքը Sounion նավի մասին է, որը Հունաստանի դրոշով Իրաքից Կիպրոս է ուղևորվել՝ անձնակազմի 25 անդամով։