![](/banners/BeFunky-design.jpg)
Գիշերային ժամերին կդադարեցվի Հանրապետության հրապարակի, այնուհետ՝ Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/ertevekutyun.jpg)
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 23:00-08:00-ն 1-ին փուլով փակ է լինելու Հանրապետության հրապարակը, 2-րդ փուլով՝ Վազգեն Սարգսյան փողոցը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկելով երթևեկել հետևյալ փողոցներով՝ Ագաթանգեղոսի փող.-Խանջյան փող., Գր. Լուսավորչի փող.-Մաշտոցի պող., Տիգրան Մեծի պող.-Խանջյան փող., Աբովյան փող.-Արամի փող., Նալբանդյան փող. – Արամի փող.:
Քաղաքապետարանից վարորդներին նաև հորդորում են աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: