Բաժիններ՝

Բաժնում 34-ամյա տղամարդը խոստովանել է արարքը

Օգոստոսի 19-ին, ժամը 5.45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ գիշերը գողացել են Ուլնեցու փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Շեվրոլե Վոլտ» մակնիշի մեքենայի թափարգելը և չորս լուսարձակները` պատճառելով 1 միլիոն 500 հազար դրամի վնաս:

Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Ժամը 7-ին Ուլնեցու փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին են տեղափոխվել Երևանի բնակիչ 34 և 27 տարեկան երկու երիտասարդներ` վերջինիս վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ: Բաժնում 34-ամյա տղամարդը խոստովանել է կատարվածը:

Մեքենայի սրահում գողոնը հայտնաբերվել է:

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս