Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրում 105 արկ են արձակել Բելգորոդի մարզի վեց շրջանների վրա

ՌԴ իշխանությունները հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում 105 արկ են արձակել Բելգորոդի մարզի վեց շրջանների վրա։ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում հայտնել է, որ Շեբեկինոյի քաղաքային շրջանում 10 գնդակոծության ընթացքում 55 զինամթերք  է արձակվել մի շարք բնակավայրերի վրա, հարվածներ են հասցվել ինը անօդաչու թռչող սարքերի միջոցով, որոնցից մեկը խոցվել է:

Վիրավորվել է մեկ խաղաղ բնակիչ, վնասվել են մեքենաներ, բազմաբնակարան շենքեր, մասնավոր տնային տնտեսություններ, վարչական շենք, ինչպես նաև վնասվել է էլեկտրահաղորդման գիծ։

Գրայվորոնի քաղաքային շրջանի գնդակոծումների ընթացքում վիրավորվել է հինգ խաղաղ բնակիչ, վնասվել են երկու մասնավոր տուն, երկու ավտոմեքենա և սոցիալական օբյեկտ:

Կրասնայա Յարուգայի շրջանի վրա հարձակման հետևանքով վնասվել են մասնավոր տներ, մեքենաներ, սոցիալական օբյեկտ։

Վալույկիի շրջանում 5 ԱԹՍ է արձակվել երեք բնակավայրերի ուղղությամբ, վնասվել են տներ և սարքավորումներ գյուղատնտեսական ձեռնարկության տարածքում։

Շրջանի ղեկավարի խոսքով՝ գնդակոծվել է նաև Բելգորոդի շրջանը:Օգոստոսի 15-ին ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հատարարել էր, որ երկրի իշխանությունները լրացուցիչ ուժեր և միջոցներ կուղարկեն Բելգորոդի մարզի պաշտպանության համար։

Տեսանյութեր

Լրահոս