«Մեր պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Պաղեստինը լիովին չի ազատագրվել». թուրք պաշտոնյա

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթին Ալթունը գրառում է արել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի` Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մեջբերելով Աբասի ելույթի հետևյալ հատվածը. «Կոչ եմ անում արաբական աշխարհին, իսլամական աշխարհին, աշխարհի բոլոր առաջնորդներին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որ այս մարդասիրական առաքելության մեջ լինենք միասին՝ դադարեցնելու հարձակումներն ու օկուպացիան»՝ Ալթունը նշել է, որ Թուրքիան ինչպես միշտ կշարունակի լինել Պաղեստնի կողքին և վճռականորեն աջակցել նրանց ճիշտ գործին։

Ինչպես նաև հավելել է. «Մեր պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Պաղեստինը լիովին չի ազատագրվել»։

Տեսանյութեր

Լրահոս