Բաժիններ՝

Արթիկում բնակելի շենքում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 20 բնակիչ

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն oգոստոսի 16-ին ժամը 02։49-ին ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի շքամուտքում ծուխ է նկատվում։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է թիվ 7 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:25-ին, մարվել՝ 04:02-ին:

Այրվել են մեկական մահճակալ և բազմոց, ջերմահարվել է հյուրասենյակի գույքը՝ մասամբ:Փրկարարները հյուրասենյակի մուտքի մոտ հայտնաբերել են սեփականատեր Լ․Ս․-ին (ծնված 1950 թ.), տեղում ցուցաբերել համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:Փրկարարները շենքի 4-րդ մուտքից տարհանել են 20 բնակչի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս