ՌԴ դեսպանը դեռ չի հասցրել Հայաստանի ԿԳՄՍՆ-ի հետ քննարկել պատմության դասագրքերում առկա նոր ձևակերպումները

ՀՀ-ում ՌԴ դեսապանը դեռ չի հասցրել Հայաստանի ԿԳՄՍՆ-ի հետ քննարկել Հայոց պատմության դասագրքերում «Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանի բռնակցման» մասին սկանդալային ձևակերպումները։ Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա թեմա է, որն իսկապես արժանի է քննարկման:

«Երկու օր է, ինչ վերադարձել եմ արձակուրդից, առարկայական քննակումներ իմ կողմից դեռ չեն եղել, բայց համարում եմ , որ դա թեմա է, որն արժե քննարկելու մասին մտածել։ Պատմությունը մեր ներկայի և ապագայի կարևոր մասն է»,- ասաց դեսպանը։

Նա կարծում է, որ պատմությունը միշտ վերաիմաստավորվում է, և դա նորմալ գործընթաց է, բայց պետք է ազնիվ լինել և խուսափել կոնյուկտուրային ձևակերպումներից, որոնք գուցե նպատակահարմար են այսօր, բայց վաղը իրավիճակը կարող է փոխվել: Նա կարևորեց նաեւ հարցի բարոյական կողմը, հարգանքը սեփական նախնիների սխրանքների նկատմամբ։ Երկու երկրների պատմությունը, Կոպիրկինի խոսքերով, հասարակ անցյալի պատմություն չէ, պահանջվել է շատ ինքնազոհություններ ու նվիրում։

Տեսանյութեր

Լրահոս