«Քարթու բանկ»-ի տնօրենը 40 հազար լարի է նվիրաբերել «Վրացական երազանք»-ին

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու բանկ»-ի տնօրեն Նատո Խաինդրավան «Վրացական երազանք» կուսակցությանը նվիրաբերել է 40 հազար լարի։ Տեղեկությունը, ըստ aliq.ge-ի՝ հրապարակված է Հակակոռուպցիոն բյուրոյի կայքում։

Օգոստոսի 1-ին կուսակցությանը գումար են նվիրաբերել նաև Գիորգի Չակվետաձեն, Մադոննա Մամացաշվիլի-Գագնիձեն, Մանանա Նադիրաձեն և Մամուկա Փարտենաձեն:

Ուշագրավ է, որ Նատո Խաինդրավան 2012 թվականից ի վեր` ամեն տարի գումար է նվիրաբերել «Վրացական երազանք»-ին։ Բացառություն են միայն 2015 և 2018 թվականները. 2018 թվականին` կուսակցության փոխարեն, նա գումարը նվիրաբերել է նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, որին սատարում էր «Վրացական երազանք»-ը։

Խաինդրավայի տեղակալներ Բեքա Կվարացխելիան, Զուրաբ Գոգուան և Գիվի Լեբանիձեն նույնպես նախորդ տարիներին գումար են նվիրաբերել կուսակցությանը և Սալոմե Զուրաբիշվիլիին։

Ի դեպ, միայն օգոստոսին «Վրացական երազանք»-ը նվիրատվությունների ձևով ստացել է ավելի քան 1,7 մլն լարի։ Տարվա ընթացքում կուսակցության ստացած գումարի մասին տեղեկատվություն գտնելը դյուրին չէ Հակակոռուպցիոն բյուրոյի կայքի ընդհատումներով աշխատելու պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031