Լիտվան արգելել է Բելառուսում գրանցված բոլոր մարդատար ավտոմեքենաների մուտքը

Լիտվան օգոստոսի 16-ից մուտքի արգելք է սահմանում Բելառուսում գրանցված բոլոր մարդատար ավտոմեքենաների համար. ավելի վաղ գործում էին մի շարք բացառություններ: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեն:

«Արգելքը տարածվում է մարդատար ավտոմեքենաների վրա՝ անկախ սեփականատիրոջ կամ վարորդի քաղաքացիությունից», – հավելել են գերատեսչությունում։2024 թ. հուլիսի 18-ից Լիտվան արգելել էր Բելառուսում գրանցված մարդատար ավտոմեքենաների մուտքը, ընդ որում` սահմանափակումը չի տարածվել այն ավտոմեքենաների վրա, որոնք նախատեսված էին վաճառքի համար, ինչպես նաև պատկանում էին հանրապետության այն քաղաքացիներին, որոնք ունեն գործող այցագիր կամ ԵՄ երկրներում ժամանակավոր կամ մշտական ​​կեցության վկայագիր:

Ինչպես հաղորդում է Լիտվայի մաքսային ծառայությունը, «այն անձինք, որոնք վարում են բելառուսական համարանիշներով ավտոմեքենաներ, կհամարվեն օրենսդրության դրույթները խախտողներ և կենթարկվեն պատասխանատվության…., որը նախատեսում է տուգանք և ավտոմեքենայի բռնագրավում»։

Տեսանյութեր

Լրահոս