Ֆրանսիայում կործանիչների բախման հետևանքով երկու օդաչու է զոհվել

Ֆրանսիացի երկու օդաչու է զոհվել երկրի հյուսիս-արևելքում Rafale կործանիչների բախման հետևանքով: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ցավով տեղեկացանք կապիտան Սեբաստիան Մաբիրի և լեյտենանտ Մատիս Լորենսի զոհվելու մասին՝ Rafale-ի վարժական թռիչքի ժամանակ ավիավթարի հետևանքով: Երկիրը ցավակցում է նրանց ընտանիքներին և Սեն Դիզիեի ավիաբազայից զինակից եղբայրներին», – գրել է նա:

Oգոստոսի 14-ին տեղի ունեցած ավիավթարի պատճառներն առայժմ հայտնի չեն։ Ինչպես հաղորդել են ֆրանսիական ԶԼՄ-ները, ինքնաթիռներում եղել է երեք մարդ. օդաչուներից մեկը կատապուլտացվել է, նա վիրավոր է։

Աղետի ենթարկված երկրորդ Rafale կործանիչում գտնվել են հրահանգիչը և մեկ ուսանող, որոնք զոհվել են վթարի ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս