Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենը փոխվել է

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական մասի ղեկավարության փոփոխություն է տեղի ունեցել։ Կենտրոնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ տնօրեն է նշանակվել Ալեքսեյ Բուտիրսկին։

Ներքին ծառայության գնդապետ Ալեքսեյ Բուտիրսկին աշխատում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում 2012 թվականից: Մինչ տնօրենի պաշտոնում նշանակվելը նա եղել է ՌԴ ԱԻՆ ՃԿՊԱ ակադեմիայի զարգացման ինստիտուտի պետը:

Նշենք, որ նախկին տնօրենը՝ Յուրի Պոլեշչուկը, տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր կենտրոնի հիմնադրման օրվանից։ Կենտրոնից հայտնում են, որ նա հեռանում է պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որը բացվել է 2016 թվականի մարտին Երևանի արվարձանում, իրականացնում է որոնողափրկարարական գործողություններին աջակցելու և տարերային աղետների հետևանքների վերացման, ինչպես նաև ազգային արտակարգ ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացմանն ուղղված աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս