Բաժիններ՝

Զովունի գյուղում վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի գործարաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է սյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, կա տուժած։

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 2006 թ․) և «Kia» (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1963 թ․) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

ՃՏՊ-ի հետևանքով Գ․ Խ․-ն (ծնված 1964 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։41-ին, մարվել՝ 17։44-ին։ Մասամբ այրվել է «Kia» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

Փրկարարները հոսանքազրկել են «Kia» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս