![](/banners/BeFunky-design.jpg)
Ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են «ԶԻԼ»-ն ու «Ford Transit»-ը. վերջինը հայտնվել է Աղստև գետում․ shamshyan.com
![](https://168.am/wp-content/uploads/2024/08/imgonline-com-ua-Resize-dYDTpjuSTkBV68a.jpg)
Այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում՝ դպրոցի դիմաց, բախվել են 22-ամյա Արկադի Բուդաղյանի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան և Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Աշոտ Խլղաթյանի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Աղստև գետում: Դեպքի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «ԶԻԼ»-ը եղել է կայանված, երբ «Ford»-ը հարվածել է նրան ու ընկել գետը: Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա: