Վրաերթ Երևանում
Այսօր՝ ապրիլի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 52-ամյա Գագիկ Մնացականյանը, վարելով «Fiat 160» մակնիշի՝ 02 OU 489 համարանիշի ավտոմեքենան, Ազատության պողոտայի Մամիկոնյանց և Ներսիսյան փողոցների խաչմերուկում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկված կնոջը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր ժամանած Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, տեսնելով, որ վարորդը նույնպես վատ է զգում իրեն, ահազանգել են 1-03 ծառայություն:
1-03 ծառայության 1-ին ենթակայանի թիվ 15 բրիգադը շտապ օգնության ավտոմեքենայի մեջ առաջին օգնություն են ցուցաբերել վարորդին:
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդին բժիշկները զննելուց հետո նույնպես տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը: