![](/banners/BeFunky-design.jpg)
Անկարայում ԱՄՆ դեսպանը նաև Թուրքիային է կոչ արել ճնշում գործադրել Իրանի վրա
![](https://168.am/wp-content/uploads/2024/08/Fleyk.jpeg)
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին և Իսրայելի ու Իրանի միջև առկա լարվածությանը։ Ֆլեյքը տարածաշրջանում աճող լարվածությունը նվազեցնելու կոչով է հանդես եկել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դեսպանը մասնավորապես նշել է. «Իրանի հետ հարաբերություններ ունեցող բոլոր մեր դաշնակիցներին խնդրում ենք ճնշում գործադրել լարվածությունը թուլացնելու համար ու դա նաև վերաբերում է Թուրքիային»։
Անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններին՝ ամերիկացի դեսպանը կարծիք է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները «հիմա ավելի լավ կետում են, քան եղել են երկար ժամանակ»։