Վարդան Սեդրակյանի պաշտպանի բողոքը Վճռաբեկ դատարանում է
Մինչև մայիսի 8-ը ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում կընդունի ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու մասին: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
ՀՀ նախագահի նախկին թեկնածուի պաշտպանը բողոք է ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշման և այն անփոփոխ թողնելու վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Հիշեցնենք, որ Վ.Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի սպանության փորձի կազմակերպման մեջ: