Բաժիններ՝

Հայ-ադրբեջանական սահմանի մոտ ադրբեջանցի հովիվ է պայթել ականի վրա

Ադրբեջանցի հովիվը պայթել է ականի վրա Նախիջևանում՝ Հայաստանի հետ սահմանի մոտ. այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին Վայոց Ձորի մարզի հայկական Գոմք գյուղի ուղղությամբ։

Միջադեպի հետևանքով Շարուր թաղամասի բնակիչ 19-ամյա Բախտիյար Սուլթանովը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Տուժածը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս