Բաժիններ՝

Հայտնի է Սոթքի ոսկու հանքավայրում տեղի ունեցած փլուզումից տուժածների ինքնությունը․ Shamshyan.com

Հայտնի է Սոթքի ոսկու հանքավայրում տեղի ունեցած փլուզումից տուժածների ինքնությունը, հայտնում է shamshyan.com–ը:

Վիրավորում ստացածներից մեկը Շատվան գյուղի բնակիչ 45-ամյա Արման Մինասյանն է, որը հիվանդանոց է տեղափոխվել ձախ ոտնաթաթի գարշապարային 3-րդ, 4-րդ ոսկրերի փակ կոտրվածք ախտորոշմամբ, մյուսը` Վարդենիկ գյուղի բնակիչ 40-ամյա Գագիկ Գապոյանը, որի մոտ ախտորոշվել է ձախ սրունքի փակ կոտրվածք, մարմնի տարբեր մասերի սալջարդ, քերծվածքներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ փլուզում է տեղի ունեցել Սոթքի հանքում:

Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս