ՀՀ-ում չհաշվառված քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՀՀ-ում չհաշվառված քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերի հաշվառման վերաբերյալ:

«Բոլոր անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում վերաբնակեցված մեր հայրենակիցներին, ովքեր իրենց մոտ ունեն (իրենց հետ բերել են Հայաստանի Հանրապետություն) ՀՀ-ում չհաշվառված որսորդական ողորկափող կամ ակոսափող հրազեն, գազային ատրճանակ, ինչպես նաև պարգևատրական զենք, հորդորվում է ի պահ հանձնել ՆԳՆ ոստիկանությանը՝ վերը նշված ընթացակարգերով անցնելուց հետո զենքի հետագա հաշվառման և տնօրինման հարցը որոշելու համար»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս