Ութ ամիս տևած մշակումներից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է
Ութ ամիս տևած մշակումներից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է:
Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:
«Երևանի քաղաքապետից ունեինք հստակ հանձնարարական․ մշակել այսօրվա օրենսդրությանը համապատասխան գլխավոր հատակագիծ, որպեսզի օրենքի հետ հակասությունն այլևս վերանա։
Այսօրվա գործող օրենսդրությամբ գլխավոր հատակագիծը շատ հստակ ձևակերպում կա, թե ինչ է իրենից ներկայացնում։
Կատարեցինք որոշակի փոփոխություններ։ Ավարտել ենք մշակման աշխատանքները»,- հայտարարել է «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Անդրանիկ Սեդոյանը։
Ութ ամիս տևած մշակումներից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է
🔷 Ութ ամիս տևած մշակումներից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է:
Posted by Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality on Thursday, August 8, 2024



