ՀՀ և ՌԴ իշխանությունները Սլավոնական համալսարանի շուրջ վեճերը կլուծեն նոր համաձայնագրով

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները Երևանում կստորագրեն Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի աշխատանքը կարգավորող նոր համաձայնագիր: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Սկզբնական համաձայնագիրը, որով համալսարանը շարունակում է գործել, ստորագրվել է 1997 թ. օգոստոսին և լրամշակվել 2003 թվականին:

Նշվում է, որ նոր համաձայնագրում հստակեցվում են համալսարանի կառավարման սկզբունքները։ Մասնավորապես` ռեկտորը կընտրվի համալսարանի կառավարման խորհրդի կողմից։ Երկու երկրների կրթության նախարարությունները նրան չեն նշանակի, այլ կդիտարկեն թեկնածուներին և առարկությունների բացակայության դեպքում կհաստատեն ռեկտորի թեկնածությունը մինչև 5 տարի ժամկետով: Նույն անձը 2 ժամկետ անընդմեջ չի կարող զբաղեցնել ռեկտորի պաշտոնը:

Բացի այդ, ավելի հստակ ամրագրվում է, որ ռուսական և հայկական կողմերը կկարողանան հավասար հիմունքներով համալսարանի համար առաջարկել ուսումնական ծրագրեր, ինչպես նաև առաջարկել ֆինանսավորում պետպատվերով ուսուցման համար:

Հիշեցնենք, որ համալսարանի շուրջ տարաձայնություններն առաջացել էին այն բանից հետո, երբ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը անհամաձայնություն էր հայտնել նոր ռեկտորի ընտրությունների վերաբերյալ, որոնք համալսարանի խորհուրդն անցկացրել էր պաշտոնից համալսարանի երկարամյա ղեկավար Արմեն Դարբինյանի հեռանալուց հետո:

ՌԴ-ից նշել են, որ Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել բազմաթիվ ընթացակարգային խախտումների պատճառով: Կայացած քվեարկության ժամանակ համալսարանի կոլեկտիվը որպես ռեկտոր է ընտրել ՀՌՀ տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Էդվարդ Սանդոյանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031