Բաժիններ՝

Վերջին 1 ամսում Թուրքիան արգելափակել է Instagram, Wattpad և Roblox կայքերի հասանելիությունը

Թուրքիայում շարունակվում են ինտերնետի սահմանափակումները մի շարք կայքերի վրա։ Վերջին մեկ ամսում Թուրքիան արգելափակել է Instagram-ի, Wattpad-ի և Roblox-ի հասանելիությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշենք, որ Wattpad հարթակը մարդկանց հնարավորություն է տալիս կիսվել սեփական պատմություններով, բանաստեղծություններով և այժմ ավելի քան 90 մլն օգտատեր ունեցող հարթակի մուտքը արգելափակված է։ Wattpad-ի արգելափակումից հետո օգոստոսի 2-ին հայտարարվել էր, որ արգելափակվում է նաև Instagram-ը՝, քանի որ վերջինս թույլ է տվել, որ իր հարթակում տարածվի բովանդակություն, որը Թուրքիայի օրենքներով համարվում է անօրինական կամ վնասակար։ Նշվել, որ հարթակը կվերաբացվի միայն այն դեպքում, եթե Instagram-ը և Meta-ն բավարարեն Թուրքիայի կառավարության պահանջները:

Հաջորդիվ հայտարարվեց, որ արգելափակվում է միջնակարգ և ավագ դպրոցի երիտասարդների շրջանում մեծ տարածում գտած Roblox առցանց խաղային հարթակի հասանելիությունը։

2024-ի 1-ին եռամսյակի դրությամբ Թուրքիայից արգելափակվել է 1․043․312 կայք և դոմենային անվանում։ Նշենք, որ հիշյալ որոշումներից 769․000-ը կայացվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության մարմնի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս