Ուզո՞ւմ ենք խնդիրն արմատապես լուծել, Արցախը պետք է վերաազատագրել բարբարոսներից. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Վատիկանի ինչ-որ մի թերթում, թե հանդեսում, ամենայն հավանակությամբ, կոռումպացված ինչ-որ մի լրագրող, թե հեղինակ ինչ-որ գրվածք է մոգոնել, թե Գանձասարն ու Դադիվանքը, իբր, աղվանական են, և մենք համարյա ազգովի վրդովմունք ենք հայտնում։

Բնական է, որ դա անում ենք, բայց խիստ անբնական է, որ ազգովի կարծես թե այնքան էլ վրդովված չենք ոչ միայն Գանձասարի ու Դադիվանքի, այլ նաև մեր հայրենիքի անքակտելի մաս ողջ Արցախի՝ թշնամուն հանձնելու հանգամանքով։

«Ջուրը ջաղացն է տարել, չախչախի հետևից ենք ընկել», – ասում է հայկական ասացվածքը, իսկ թյուրքականը՝ «շահար բիզիմ, հալվա բիզիմ» («քաղաքը մերն է, հալվան՝ մերը»)։

Ուզո՞ւմ ենք խնդիրն արմատապես լուծել, Արցախը պետք է վերաազատագրել բարբարոսներից»։

 

Տեսանյութեր

Լրահոս