Իրանի նախագահը շվեյցարացի գործընկերոջն ուղղված նամակում հարաբերությունների ընդլայնման հույս է հայտնել

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել իր շվեյցարացի գործընկերոջը՝ Վիոլա Ամերդին՝ ընդգծելով երկու երկրների կողմից փոխադարձ հետաքրքրության և հարգանքի վրա հիմնված համագործակցության նոր ծրագրեր մշակելու անհրաժեշտությունը։

Այս մասին հայտնում է IRNA լրատվականը՝ հավելելով, որ Իրանի նախագահը երկու ժողովուրդների կապերը պատմական և բարեկամական է որակել՝ նշելով, որ շուրջ 100 տարվա հարաբերություններն անգնահատելի հնարավորություն են ստեղծում։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Իսլամական Հանրապետությունը և Շվեյցարիան էլ ավելի կխորացնեն համագործակցությունը՝ այդ ուղղությամբ հաշվի առնելով նոր ճանապարհային քարտեզի ստեղծումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031