Երիտասարդները փորձել են բակերով հասնել Բաղրամյան 26
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօր երբ երիտասարդները փորձել են բակերով հասնել Բաղրամյան 26, հանդիպել են ոստիկանական պատնեշին: Ոստիկանները նրանց կրկին թույլ չեն տվել շարժվել առաջ: Ոստիկաններ կան նաև շենքերի բակերում տեղակայված 6 մեծ ավտոբուսների մեջ։
Ոստիկանները Րաֆֆի Հովհաննիսյանին, նրա ընտանիքի անդամների և համակիրների մյուս մասին նաև Դեմիրճյան փողոցում թույլ չտվեցին շարջվել դեպի Սերժ Սարգսյանի նստավայր:
Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա բազմաթիվ սատարողները Դեմիրճյան և Սարյան փողոցներով վերադառնում են Ազատության հրապարակ: Բաղրամյան պողոտայի սկզբնամասում երկու խմբերը ամենայն հավանախանության կմիավորվեն: