Բաժիններ՝

Մադուրոն հռչակվեց Վենեսուելայի ընտրված նախագահ

Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը Նիկոլաս Մադուրոյին ընտրված նախագահ է հռչակել մինչև 2031 թվականը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին` այդ մասին հայտնել Է գերատեսչության ղեկավար Էլվիս Ամորոսոն:

«Վենեսուելայի Ազգային խորհուրդը, իր գործառույթներին համապատասխան, հաստատում է, որ քաղաքացի Նիկոլաս Մադուրոն նախագահ է, որն ընտրվել է նախագահական ընտրություններում վեց տարի ժամկետով՝ երկրի Սահմանադրությանը համապատասխան»,– ընթերցել է Ամորոսոն ընտրությունների արդյունքները հաստատող ակտը, որն ապա հանձնել է Մադուրոյին։

Վենեսուելայի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 28-ին: Այդ օրը Արգենտինան, Կոստա Ռիկան, Էկվադորը, Պանաման, Պարագվայը, Պերուն և Ուրուգվայը հանդես են եկել հայտարարությամբ, որում պահանջել են ձայների թափանցիկ հաշվարկ՝ դիտորդների վերահսկողության ներքո: Միևնույն ժամանակ, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել է, որ չի ճանաչում Մադուրոյի հաղթանակը մինչև քվեարկության առաջին արդյունքների հրապարակումը:

Մադուրոն Բոլիվարյան հանրապետությունը ղեկավարում է 2013 թվականից:

Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2025 թ. հունվարի 10-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031