Բաժիններ՝

1 շաբաթում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4209 խախտում

Հուլիսի 22-ից 29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4209 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 մեքենա։

«Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 132, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 250 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 25, չամրակապված վարելու՝ 526, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 318, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 215, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 155 և 1686 այլ իրավախախտումներ։

116 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 151-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 104-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 379-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 75 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14087 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 243 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 234, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 787 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 78, չամրակապված վարելու՝ 3321, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 249, վարելիս հեռախոսից օգտվելու՝432, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 15, արագության գերազանցման՝ 1829 և 3923 այլ իրավախախտումներ։ 488 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1616-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 414-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 16-ը՝ բեռնատարներ, 387-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 56 անձ»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031