Ոստիկանության Էրեբունու բաժին են տարել նաև Վարդգես Պետրոսյանին
Նախախորհրդարանի հաղորդագրությունը
Այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 14-ի սահմաններում Ազատության հրապարակի մերձակայքից Ոստիկանությունը ապօրինի կերպով ձերբակալել և Ոստիկանության Էրեբունու բաժին է տարել Նախախորհրդարանի անդամներ Եղիա Ներսիսյանին և Վարդգես Պետրոսյանին: Նրանք, իրացնելով ազատ տեղաշարժի իրենց Սահմանադրական իրավունքը, փորձել են Մաշտոցի պողոտայից քայլել դեպի Բաղրամյան պողոտա: