Բաժիններ՝

ԱՄՆ-ը հայտարարել է հութիների թռչող և ծովային հեռակառավարվող սարքերի ոչնչացման մասին

Ամերիկացի զինվորականները հայտարարել են Եմենի հութի ապստամբներին պատկանող 6 օդային և 3 ծովային հեռակառավարվող սարքերի ոչնչացման մասին:

Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն: Համապատասխան հաղորդագրությունը X սոցիալական ցանցում հուլիսի 27-ին ներկայացրել է ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): Նշվում է, որ ռազմական գործողությունն իրականացվել է ազատ նավագնացության և միջազգային ջրային տարածքներում անվտանգության ապահովման նպատակով, քանզի պարզվել է, որ այդ զենքերն ուղղակի սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ-ի և դաշնակիցների ուժերի և առևտրային նավերի համար:

Եմենի հութիներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքը երկրի արևմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգստային քաղաքի օդանավակայանը հրթիռակոծելու մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային: Հեռուստաալիքը չի ներկայացրել ենթադրյալ հարձակման մանրամասները։ Վաշինգտոնն ու Լոնդոնն էլ չեն մեկնաբանել այդ տեղեկությունը։

Իսրայելի և «Համաս»-ի միջև պատերազմի խորապատկերում հութիները 2023 թվականի հոկտեմբերից հարվածային տարբեր միջոցներով պարբերաբար գրոհներ են ձեռնարկում Կարմիր ծովում նավարկող առևտրային և ռազմական նավերի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031