Թուրքիայի անվտանգության խորհդուրդը նիստ կգումարի
Թուրքիայի անվտանգության խորհուրդը 2 ամսվա դադարից հետո հուլիսի 25-ին նախագահականում հերթական նիստ կգումարի: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարվելիք նիստի օրակարգում են լինելու ահաբեկչության դեմ պայքարին և հատկապես Իրաքի հետ ունեցած սահանների երկայնքով անվտանգային գոտու ստեղծմանը վերաբերող հարցերը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Քննարկվելու է նաև Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տեսլականը:
Էրդողանի հրամանով Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման համար մեկնարկած աշխատանքների և այդ հարցում նախագծված ճանապարհային քարտեզի վերաբերյալ գնահատականներ են տրվելու:
Օրակարգից դուրս չի մնալու նաև Իսրայելի կողմից Պաղեստինի տարածքներում իրականացվող ռազմագործողությունները:
Մտքեր են փոխանակվելու Գազայի հատվածում հրդադարի հաստատման, հումանիտար բեռների անխոչընդոտ տեղաշարժի և լարվածությունը տարածաշրջանոում սփռելու Իսրայելի կողմից ձեռնարկվող քայլերի կանխման մասով իրականացվող դիվանագիտական գործընթացների շուրջ:
Այս համատեքստում նիստի մասնակիցները քննարկելու են նաև արդարադատության միջազգային դատարանում ցեղասպանության իրականացնելու համար Իսրայելի դեմ հարուցված դատական գործի ընթացքը:
Էրդողանի գլխավորած անվտանգության խորհուրդն անդրադարձ է կատարելու նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև մեկնարկած խաղաղության գործընթացին, Կիպրոսի ընթացիկ զարգացումներին ու Հունաստանի հետ հարաբերություններին: