Բաժիններ՝

ՀՀ-ում ԵՄ դեսպանը ցավակցություն է հայտնել Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը ցավակցություն է հայտնել Եղվարդում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին։

«Խորապես վշտացած եմ այսօր Կոտայքում ուսումնամարզական թռիչքի ժամանակ տեղի ունեցած ավիավթարի ողբերգական լուրից:

Իմ անկեղծ ցավակցությունը զոհվածների ընտանիքներին»,-  X-ի իր էջում գրել է Մարագոսը։

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, ահազանգ էր ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով կա երկու զոհ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս