Զարուհի Փոստանջյանը հարցում է արել

Սույն թվականի ապրիլի 7-ին Երևանում մի խումբ երիտասարդների կողմից  ապրիլի 9-ին՝ ժամը 11:00-ին, Ազատության հրապարակում հանուն Նոր Հայաստանի  երդմնակալության իրազեկման թռուցիկների տարածումը խոչընդոտվել է երկու անհայտ անձանց կողմից, որոնք մոխրագույն «Լադա» մակնիշի 20 UU 093 պետհամարանիշի ավտոմեքենայով հետևել են նրանց և պատռել նրանց կողմից փակցված գրեթե բոլոր իրազեկման նյութերը:

Նույն օրը՝ ժամը մոտ 23:00-ին, օրինախախտների ծավալած գործունեության մասին հաղորդում տալու նպատակով, երիտասարդները գնացել են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության բաժանմունք և ոստիկանության բաժանմունքում հայտնաբերել են նույն «Լադա» մակնիշի 20 UU 093 պետհամարանիշի ավտոմեքենայի և նրա  մեջ գտնվող երկու անհայտ անձանց, ովքեր, նկատելով իրենց արդեն ծանոթ երիտասարդնրին, դիմել են փախուստի:

Խնդրում եմ հայտնել.

1. Ո՞ւմ է պատկանում  «Լադա» մակնիշի 20 UU 093 պետհամարանիշի ավտոմեքենան և ո՞վքեր են ոստիկանական համազգեստ կրող այդ երկու անհայտ անձինք:

2. Ինչո՞ւ ոստիկանության աշխատակիցները մեր ակտիվիստների՝ այդ մեքենան կանգնեցնելու հորդորներին ի պատասխան ոչինչ չձեռնարկեցին:

3. Ինչպե՞ս եղավ, որ առանց հետևի պետհամարանիշի մեքենան առնվազն մի քանի ժամ անխոչընդոտ երթևեկում էր Երևանի փողոցներով:

Տեսանյութեր

Լրահոս