Հունաստանում խիստ շոգի պատճառով բացօթյա աշխատանքը սահմանափակվել է
Հունաստանի իշխանությունները որոշ ձեռնարկություններին կարգադրել են այս շաբաթ իրենց աշխատակիցներին թույլ չտալ ցերեկային ժամերին դրսում ծանր աշխատանք կատարել, քանի որ երկրում կրկին մոլեգնում է խիստ շոգը, հայտնել է Reuters-ը։
Շինարարության աշխատողները և սննդի առաքիչները, ինչպես նաև նավավարները կեսօրից մինչև երեկոյան 5-ը երեքշաբթիից ուրբաթ ստիպված կլինեն դադարեցնել աշխատանքը:
Աշխատանքի նախարարությունից հայտնել են, որ Հունաստանի որոշ շրջաններում սպասվում է, որ ջերմաստիճանը կհասնի 42-43 աստիճանի ըստ Ցելսիուսի։