ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեռնոգորիային Պետականության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Պետականության օրվա կապակցությամբ շնորհավորել է Չեռնոգորիայի կառավարությանն ու ժողովրդին։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։

«Ամենաջերմ շնորհավորանքները Չեռնոգորիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Պետականության օրվա կապակցությամբ։

Թող մեր երկրների միջև համագործակցությունը շարունակի զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների», – նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս