Ադրբեջանը ցանկանում է անդամակցել BRICS-ին

Ադրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի լիիրավ անդամ, հայտարարել է երկրի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ ելույթ ունենալով BRICS-ի խորհրդարանական ֆորումի լիագումար նիստում, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին գրում է «Ազատությունը»։

Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության մասնակցությամբ միությունը կազմավորվել է 2006 թվականին, հետագայում խմբին միացել են նաեւ Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան:

Տեսանյութեր

Լրահոս