Յունիբանկի «Բայրոն» մասնաճյուղ․ անհրաժեշտ պայմաններ՝ փոքր ու միջին բիզնեսի կենտրոնացված սպասարկման համար

Երևան, Բայրոն 1. մայրաքաղաքի կենտրոնում Յունիբանկն արդեն նոր հասցե ունի։ «Բայրոն» մասնաճյուղում, ինչպես և բանկի բոլոր 50 մասնաճյուղերում, ստեղծված են անհրաժեշտ պայմանները` հաճախորդների արագ, բարձրորակ և հարմարավետ սպասարկման համար:

Նոր մասնաճյուղի կառավարիչ Մուշեղ Գրիգորյանը նշում է՝ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի հետ միասին, այստեղ մասնագիտացումը լինելու է կորպորատիվ հաճախորդների սպասարկման և վարկավորման ուղղությամբ:

«Թե գեղեցիկ միջավայրը, թե պրոֆեսիոնալ աշխատակազմը համալրված է, որպեսզի բարձր որակով սպասարկի մեր հաճախորդներին»,- լրագրողների հետ զրույցում նկատում է Մուշեղ Գրիգորյանը։

Նոր մասնաճյուղում կապահովվի փոքր և միջին բիզնեսի կենտրոնացված սպասարկում:

Կարդացեք նաև

Յունիբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ, կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքի տնօրեն Դավիթ Պետրոսյանը հավելում է՝ մասնաճյուղային ցանցի ընդլայնումը պայմանավորված է բանկի գործունեության զարգացմամբ և հաճախորդների սպասարկման համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովմամբ:

«Սա Երևան քաղաքում մեր 6 կորպորատիվ մասնաճյուղերից մեկն է։ Մենք որոշում ենք կայացրել, որ ճիշտ կլինի ունենալ առանձին կորպորատիվ մասնաճյուղեր և առանձին մասնաճյուղեր, որոնք սպասարկում են ֆիզիկական անձանց»,- մանրամասնեց Դավիթ Պետրոսյանը։

Մասնաճյուղում առկա են հերթերի կառավարման համակարգ և վճարային տերմինալ՝ ինքնասպասարկման համար:

Յունիբանկը վստահեցնում է՝ մասնաճյուղային ցանցը շարունակելու է ընդլայնվել մայրաքաղաքում ու մարզերում։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս