Ջալիլին շատ ավելի ընկալելի նախագահի թեկնածու է Հայաստան-Իրան բարեկամական հարաբերություններն էլ ավելի սերտացնելու առումով

Ջալիլին շատ ավելի ընկալելի նախագահի թեկնածու է Հայաստան-Իրան բարեկամական հարաբերություններն էլ ավելի սերտացնելու առումով

Ամփոփելով Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները, պետք է նշել, որ երկրորդ փուլը շատ կանախատեսելի էր։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Այն կկայանա հուլիսի 5-ին, իսկ դրան կմասնակցեն բարեփոխական թևից Մասուդ Փեզեշքիանը և պահպանողական Սայիդ Ձալիլին։
Հայաստանի շահերից գործընթացը դիտարկելիս պետք է նշել անշուշտ, որ հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը չի կարող նկատի չունենալ Իրանի և ոչ մի նախագահ։

Միևնույն ժամանակ, սակայն, Մասուդ Փեզեշքիանի մերձավոր կողմնակիցների շարքում կան պանթյուրքական տրամադրություններ ունեցող անձինք, որոնք, բնականաբար, վերջինիս հնարավոր նախագահության դեպքում ձգտելու են զանազան պաշտոններ զբաղեցնել տարբեր մակարդակներում և առաջ մղել Իրան-Ադրբեջան ու Իրան-Թուրքիա հարաբերությունները։

Ըստ այդմ, Սայիդ Ջալիլին շատ ավելի ընկալելի նախագահի թեկնածու է Հայաստան-Իրան բարեկամական և հազարամյակների պատմություն ունեցող հարաբերություններն էլ ավելի սերտացնելու և խորացնելու առումով»։

Տեսանյութեր

Լրահոս