Վաշինգտոնը Ուկրաինային 150 միլիոնի հավելյալ ռազմական օգնություն կտրամադրի
Վաշինգտոնը Ուկրաինային 150 միլիոնի հավելյալ ռազմական օգնություն կտրամադրի։ Այս մասին, Սպիտակ տան անանուն ներկայացուցիչներին վկայակոչելով, հաղորդում է Reuters գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան օգնության նոր փաթեթում ընդգրկված կլինեն ՀՕՊ Hawk համակարգեր և 155 միլիմետր տրամաչափի հրետանային արկեր։ Ամերիկացի պաշտոնյաների պնդմամբ՝ Կիևին ռազմական օգնության նոր չափաբաժնի տրամադրման մասին պաշտոնապես կհայտարարվի երկուշաբթի՝ հուլիսի 1-ին։