Թրամփը պահանջում է ազատ արձակել Կապիտոլիումի վրա հարձակման մասնակիցներին
Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ, նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պահանջում է անհապաղ ազատ արձակել 2021 թվականի հունվարի 6-ի Կապիտոլումի վրա հարձակման մասնակիցներին։
Այս մասին Թրամփը հայտարարել է Վիրջինա նահանգում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ՝ պնդելով, որ Կոնգրեսի շենքի վրա հարձակման համար ձերբակալված իր կողմնակիցներն իրականում «պատանդներ են»։
Հանրահավաքի ընթացքում Թրամփը մեկնաբանել է նաև ամերիկյան մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե առաջին նախընտրական բանավեճում արձանագրած անհաջողությունից հետո նախագահ Ջոզեֆ Բայդենը կարող է ինքնաբացարկ հայտարարել։
«Անկեղծ ասած, ես դրան չեմ հավատում։ Եթե դուք ուսումնասիրեք հարցումների արդյունքները, ապա դուք կտեսնեք, որ մյուս դեմոկրատների համեմատ Բայդենն ամենամեծ աջակցությունն ունի», – պնդել է Թրամփը։