Վրաստանը մինչև 2030 թվականը կդառնա ԵՄ անդամ․ Իրակլի Կոբախիձե
![](https://168.am/wp-content/uploads/2024/06/MixCollage-28-Jun-2024-07-57-PM-1364.jpg)
Վրաստանը մինչև 2030 թվականը կդառնա Եվրամիության անդամ, քանի որ պատրաստ կլինի անդամակցությանը մյուս թեկնածու երկրներից ավելի լավ։
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ խորհրդարանին ներկայացնելով կառավարության մեկ տարվա աշխատանքի մասին հաշվետվությունը: «Բնականաբար, ասոցիացիայի օրակարգով և ինը առաջնահերթություններով նախատեսված պայմանները հետագայում ևս կկատարվեն։ Մինչև 2030 թվականը Վրաստանը թեկնածու երկրների շարքում առավել պատրաստ կլինի դառնալ Եվրամիության լիիրավ անդամ», – ասել է Կոբախիձեն։
Նա նաև խոստացել է շարունակել ակտիվ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։