Այս միջոցառումն ընդգծում է սահմանների անվտանգությունը մեծացնելու մեր ընդհանուր հանձնառությունը. դեսպան Քվին

Դեսպան Քվինի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ժապավեն կտրելու արարողություն՝ նշանավորելու Միացյալ Նահանգների կողմից ավելի քան 13 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ռենտգեն և զննող սարքավորումների տրամադրումը։

«Այս կարևոր միջոցառումն ընդգծում է սահմանների անվտանգությունը մեծացնելու և երկու երկրների միջև առևտուրը դյուրացնելու մեր ընդհանուր հանձնառությունը», – իր խոսքում ասաց դեսպան Քվինը։

Տեսանյութեր

Լրահոս